Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը յայտարարել է, որ վերսկսուել են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի պատրաստման շուրջ քննարկումները: Այդ մասին նա ասել է Փարիզի l’Hւtel du Collectionneur-ում յունուարի 28-ի երեկոյեան տեղի  ունեցած Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ամենամեայ ընթրիքի ժամանակ, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Օլանդը տեղեկացրել է, որ  օրէնքի նախագծի պատրաստումը վստահել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային:

«Յորդորել եմ Ժան Պոլ Կ'ոստային, որը մեր լաւագոյն իրաւաբաններից մէկն է, որպէսզի մեր օրէնսդրութեան մէջ գտնի որեւէ ծանրակշիռ ճանապարհ, որն անվիճելիօրէն կը պաշտպանի Հայոց ցեղասպանութեան յիշողութիւնը»,-  ասել է Ֆրանսիայի նախագահը` շեշտելով, որ տեղեակ է,  թէ ինչպիսի դժգոհութիւններ են առաջացել 2012-ին ներկայացուած օրէնքի չընդունման շուրջ, ուստի եւ կարեւոր է նոր օրէնքի անվերապահ սահմանադրականութիւնը, քանի որ եթէ այն բողոքարկեն ՄԻԵԴ-ում, «ապա դա կը լինի սարսափելի պարտութիւն Ֆրանսիայի համար եւ Հայ դատի ուրացում»:

Օլանդը նաեւ վստահեցրել է, որ Ցեղասպանութեան ժխտումը քերականացնող օրինագծի ընդունման իր խոստումը որեւէ կապ չունի ընտրութիւնների հետ: