Աղբիւր՝ www.yerkir.am
Բելգիայի «Մարդասիրական ժողովրդավարա-կան կենտրոն» կուսակցութեան քաղաքական բիւրօն վերահաստատել է իր որոշումը՝ շարքերից հեռացնել Հայոց ցեղասպանութիւնը ժխտող` թուրքական ծագմամբ պատգամաւոր Մահինուր Օզդեմիրին. տեղեկացնում է Asbarez-ը:
Նշենք, որ կուսակցութեան էթիկայի յանձնաժողովը դեռ մայիս ամսին Մահինուր Օզդեմիրին Ցեղասպանութեան ժխտման համար հեռացնելու որոշում էր ընդունել, սակայն նա բողոքարկել էր այդ որոշումը: