Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն յայտնել է, որ դիմել են Սահմանադրական դատարան՝ Ադանայի Քոզան շրջանում կաթողիկոսութեան հողատարածքը վերադարձնելու պահանջով:

Քրդամէտ Demokratahber կայքը Կիլիկիայի կաթողիկոսարանի այս քայլը մեկնաբանել է հետեւեալ տողերով. «Հայերը 1915 թուականի 100-րդ տարելիցին ետ են պահանջում այն տարածքը, ուր ապրել են աւելի քան 600 տարի»: