Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իտալիայի Լ’Աքւիլայի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 26-ին ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:
ՀՀ արտաքին գործերի նախարարութեան փոխանցմամբ, Իտալիայում Հայաստանի դեսպանութեանը եւ Իտալիայում հայերի միութեանն ուղղուած նամակներում Լ’Աքւիլայի քաղաքապետ Մասսիմոյ Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ Լ’Աքուիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը եւ իր համերաշխութիւնը յայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան: