Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը կրկին խօսել է 2015 թւականին ընդառաջ Թուրքիայի գործողութիւնների մասին:

Իտալիա կատարած պաշտօնական այցից յետոյ, Անկարայի օդանաւակայանում աւանդական ասուլիսի ընթացքում Գիւլը կարեւորել է 2014-15 թւականները։ «Միջազգային հարթակներում Թուրքիան մեծ դժւարութիւնների կը հանդիպի: Երեք-չորս տարի առաջ մեր փայլուն անունով եւ, որպէս մի երկիր, որն ունի շատ բարեկամներ, մենք կարծում էինք մեր այս դժւարութիւններն աւելի հեշտութեամբ կը յաղթահարենք: Այսօր համաշխարհային եւ մեր կոնիւկտուրայից մնացորդներ են մնացել, քանի որ մենք զբաղւած ենք ներքին խնդիրներով, որոնք, անկեղծ ասած առաւելագոյնի են հասցնում դժւարութիւնները»,- յայտարարել է Գիւլը, ապա շարունակել՝ «Սրանից երեք-չորս տարի առաջ կառավարութեան կողմից հարցի առնչութեամբ բազմաթիւ ուսումնասիրութիւններ են կատարւել: Սակայն ամենակարեւորը մենք պետք է հաւաքենք մեզ, մենք պետք է վեր կանգնենք այդ թեմաներից, որոնք այսօր ենք քննարկում եւ ինքներս մեզ համար խնդիրներ չստեղծենք: Մենք պետք է բազմապատկենք հետեւեալ բաները` պետք է աշխարհին յիշեցնենք Թուրքիայի բարեկամը եւ Թուրքիայի հետ լինելու գինը»։

Սա արդէն վերջին երեք շաբաթներին Թուրքիայի նախագահի կողմից երրորդ կոչն է, համադրւած պատրաստւել 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Յիշեցնենք, Թուրքիա կատարած այցի ընթացքում Գիւլի հետ կայացած մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել 2015-ին առերեսւել պատմութեան հետ։