Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիոյ հետ փակ սահմանների վերացումը նպաստելու է երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիոյ տնտեսական կապերոի զարգացմաըն: «Օրեր» եւրոպական անկախ ամսագրին համաձայն՝ պաշտօնական այցելութեամբ Չեխիա գտնւող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ ունեցած հանդիպումից յետոյ յայտարարել է Չեխիոյ նախագահ Միլոշ Զեմանը։ Նա նշել է, որ հայ ժողովրդի Ցեղասպանութեան ընթացքին մէկուկէս միլիոն զոհ է արձանագրւել: «Չեխիան էլ ցեղասպանութեան կենթակւէր, եթէ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մնար ֆաշիստական վարչակարգի տակ»,- յայտնել է նա։

Միլոշ Զեմանն իր ելոյթի մէջ նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցութիւնը կը խորանայ, եւ սրան մեծապէս կը նպաստեն 31 յունւարին կայանալիք առեւտրական աշխատաժողովն ու կնքւած պայմանագրերը։