Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը պաշտօնապէս ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը` յաւելելով Իսպանիայի տասնեակ քաղաքների ցանկը, որոնք պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանութիւնը:

Վալենսիայի «Արարատ» հայկական միութեան ներկայացրած բանաձեւը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրուել է Ձախ միութեան խօսնակ Խուանխոյ Յօրէնտէի կողմից:

Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցութիւնները միաձայն կողմ քուէարկեցին Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացուած ոճրագործութեան` որպէս ցեղասպանութիւն բնորոշմանը եւ ժխտողականութեան դատապարտմանը:

Քաղխորհրդի նիստին ներկայ էին Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ: