Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իտալիայի Պիեմոնտէ (Piemonte) նահանգի Իւրէայի (Ivrea) քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում միաձայն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան լրատւական ծառայութիւնից, յայտարարութիւնում նշւում է, որ, ճանաչելով պատմական ճշմարտութիւնը, քաղաքային խորհուրդն իր զօրակցութիւնն է յայտնում հայ ժողովրդին եւ նրա անքակտելի իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած ջանքերին:

Նիստի պատւաւոր հիւրերն են եղել հայ գրող եւ ռեժիսոր Վազգէն Բերբերեանը եւ Իւրէայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի (ANPI) ներկայացուցիչները:

Քաղաքային խորհուրդը յոյս է յայտնել, որ Եւրոխորհրդարանը քայլեր կը ձեռնարկի՝ Եւրոմիութեան անդամակցութեան թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու եւ դատապարտելու ուղղութեամբ: