Աղբիւր՝ www.armenpress.am

 

Հայոց ցեղասպանութեան մասին դասաւանդումը Ֆրանսիայում ներառուած է 3-րդ դասարանի կրթական ծրագրում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Armռnie-ն, Հայոց ցեղասպանութեան թեման ընդգրկուած է Առաջին Համաշխարհային պատերազմին վերաբերող դասաժամի մէջ:

Le Monde-ի տպագիր համարում նշւում է. «Երրորդ դասարանում աշակերտներին հնարաւորութիւն են տալիս հասկանալու ժամանակակից աշխարհը: Սա թոյլ է տալու նրանց ծանօթանալու Եւրոպայի եւ աշխարհի կողմից առերեսուած ճգնաժամերի ուժգնութեանը, ինչպէս նաեւ դրանց հետեւանք դարձած սոցիալական եւ քաղաքական փոփոխութիւններին: Այդ ժամանակաշրջանում ռազմիկների ու խաղաղ բնակչութեան տառապանքները հուժկու էին, ինչը առաւելապէս արտայայտուեց 1915թ. Հայոց ցեղասպանութեամբ»:

Պարբերականը նշում է նաեւ, որ Ֆրանսիայի կրթութեան նախարար Նաջաթ Վալաուդ-Բելքացեմը յաջողութեամբ է դիմակայել Անկարայի եւ Ֆրանսիայում դրա պաշտօնական ներկայացուցիչ գիտնական Պիեր Նորայի կողմից իրականացուող լոբբինգին: Վերջիններիս նպատակն էր հանել Հայոց ցեղասպանութեան դասաւանդումը ֆրանսիական հանրակրթական ծրագրից»: