Աղբիւր՝ www.hyeli.com

 

Հայկական Սփիւռքը ներկայացնող արտիստների գործերը ցուցադրութեան են դրւել «Թոռներ, պատկանելութեան նոր աշխարհագրութիւններ» խորագրով ցուցահանդէսում, որը բացւել է Ստամբուլի «Դեպօ» արւեստի եւ մշակոյթի կենտրոնում, հաղորդում է «Արմէնպրես»-ը:

Ցուցադրութեան կուրատոր Սիլւինա Տէր-Մկրտչեանը նշել է, որ ցուցադրութիւնը կենտրոնացած է նրա վրայ, թէ ինչն է ընկած ընդհանուր մշակութային ժառանգութեան հիմքում, կամ ինչ է տալիս այդ ժառանգութիւնը հայկական ծագում ունեցող այն արտիստներին, ովքեր բնակւում են տարբեր երկրներում:

Ցուցադրութիւնը կը շարունակւի մինչեւ նոյեմբերի 1-ը: