Աղբիւր՝ www.tert.am

 

Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ յայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրէական պատասխանատւութեան ենթարկելու մասին օրէնքը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ թուրքական իշխանութիւններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանութիւնը:

«Նման իրադարձությունները յիշելը միշտ ցաւալի է, սակայն պէտք է»,-ասել է Օլանդը:

 Յայտարարութիւնը Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելութեան առաջին օրը: Նշւում է, որ սա վերջին 22 տարւայ ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցելութիւնն էր Թուրքիա: