Աղբիւր՝ www.artsakhpress.am

 

Սուրբ Մարիամ Աստուածածնի ծննդեան տօնին, Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների սրբապատկերն առաջին անգամ Մայր Աթոռից տեղափոխուեց Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցի` զոհուած հայորդիների համար աղօթքի եւ նրանց յիշատակի առջեւ խոնարհման համար։

Տէր Յակոբ քահանայ Խաչատրեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների սրբապատկերը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում կը մնայ մէկ ամիս:

«Այստեղից սրբապատկերը կը տեղափոխուի Արարատեան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Հաւատացեալները կարող են այս մէկ ամսուայ ընթացքում գալ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ աղօթեն Ցեղասպանութեան զոհերի համար»,-ասաց Տէր Յակոբ քահանայ Խաչատրեանը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների  սրբապատկերն օծուել է 2015 թուականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած` Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողութեան ժամանակ: