Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանը ողջունում է Պառլատինոյի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը, յայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը:

Յուլիսի 31-ին՝ Պառլատինոն՝ Լատինական Ամերիկայի եւ Կարիբեան աւազանի երկրների 23 օրէնսդիր մարմիններ միաւորող Լատինամերիկեան խորհրդարանը, Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է ընդունել։

«Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Լատինամերիկեան խորհրդարանի կողմից ընդունուած այս բանաձեւը համերաշխութեան եւ աջակցութեան ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին ժխտողականութեան դէմ պայքարում։

Վստահօրէն կարելի է ասել, որ միջազգային նման հեղինակաւոր կառոյցի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման սկզբունքային դիրքորոշման արտայայտումը ծանրակշիռ ներդրում է ցեղասպանութիւնների ու մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման գործում»,- ասուած է Հայաստանի արտգործնախարարի յայտարարութիւնում: