Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Խորհրդարանն ընդունել է այդ յայտարարութիւնը գրեթէ միաձայն. դէմ է արտայայտուել ընդամենը մէկ պատգամաւոր:

Լատինական Ամերիկայի խորհրդարանը տարածշրջանային մշտական կազմակերպութիւն է, որի կազմում ընդգրկուած են Լատինական Ամերիկայի եւ Կարիբեան ծովի հատուածի 23 երկրների ներկայացուցիչներ: Խորհրդարանը ձեւաւորուել է 1964թ., նստավայրը Պանաման է: