Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ֆրեզնօյում տեղադրուած՝ Հայոց ցեղասպանութեան յուշարձանը վանդալիզմի է ենթարկուել:

«Զոհերի հոգիների հանգիստը խաթարուել է»,- ասել է Ֆրեզնօյում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանը՝ նշելով, որ ինչ-որ մէկը յուլիսի 24-ին պոկել է յուշարձանի պողպատէ վահանակներից մէկը:

«Սա ատելութեան հողի վրայ իրագործուած յանցանք է»,- ասել է Աբգարեանը:

Յուշարձանը տեղադրուել է այս տարի ապրիլին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Այն խորհրդանշական եւ պատմական նշանակութիւն ունի Ֆրեզնօյի հայ համայնքի համար: