Աղբիւր՝ www.yerkir.am
Ռիօ դէ Ժանէյրօ նահանգը յուլիսի 24- ին ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը մի օրէնքով, որը հաստատում է ապրիլի 24-ը որպէս «Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի եւ ճանաչման օր»:
Ռիօ դէ Ժանէյրօյի նահանգապետ Լուիս Ֆերնանդոյ Պեզաուն վաւերացրել է օրէնքը: Ռիօ դէ Ժանէյրօն 4-րդ նահանգն է Բրազիլիայում Պարանայից, Սէարայից, Սան Պաուլօյից յետոյ, որ ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը:
Մայիսին Բրազիլիայի Դաշնային Սենատը եւս միաձայն ընդունել է Սենատի Արտաքին յարաբերութիւնների եւ ազգային պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիօ Նունէս Ֆերէյրա Ֆիլեօյի եւ դաշնային սենատոր Ժոզէ Սերայի հեղինակած բանաձեւը, որով պաշտօնապէս ճանաչւում է Հայոց ցեղասպանութիւնը: