Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիան առաջին անգամ Հայոց ցեղասպանութեան մասին գեղարուեստական ֆիլմ է նկարահանել. տեղեկացնում է թուրքական Today's Zaman կայքը:

«Կորուսեալ թռչունները» վերնագրով ֆիլմը թողարկուել է յունիսի 30-ին:

Ֆիլմի սցենարի հեղինակը եւ յամառեժիսորը ազգութեամբ հայ Արէն Փերդեջին է, միւս յամառեժիսորը՝ ազգութեամբ թուրք Էլա Ալեամաջը: Ֆիլմի սիւժէն ծաւալւում է քոյր եւ եղբօր շուրջ, ովքեր Հայոց ցեղասպանութիւնից յետոյ շարունակում են մնալ նախնիների հողում:

Սիրոյ ու ընտանեկան պատմութեան մասին պատմող ֆիլմի գլխաւոր դերասանները եւս հայ եւ թուրք Հերոս Աակոբեանն ու Դիլայ Ուլուջան են, ֆիլմում են նկարահանուել նաեւ Թուրքիայում ապրող հայ դերասաններ: Կայքը նշում է, որ այս ֆիլմը շրջադարձային աշխատանք է թուրքական կինոյի համար, քանի որ առաջինն է  ողբերգութեան մասին եւ նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Նշենք, որ աղբիւրի` որպէս «հայերի աքսորը Անատոլիայից» որակած ֆիլմը նկարահանուել է Թուրքիայում: