Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Բելգիայի խորհրդարանը կը քննարկի Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի նախագիծը: Յունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը կը ներկայացնի Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցութեան պատուաւոր նախագահ, պատգամաւոր, նախագծի հեղինակ Փիթեր դէ Ռոււերը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց նախագծի հեղինակը, լիագումար նիստին պաշտօնապէս կը ներկայացուի Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը, որից յետոյ կը նշանակուի քուերակութեան օրը:
«Այս բանաձեւը սոսկ խորհրդանշական բնոյթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարութիւնը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը: Այնուհետեւ, մենք ցանկանում ենք նաեւ խթանել համագործակցութիւնը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- յայտնեց դէ Ռոււերը:
Լիագում նիստը տեղի կ'ունենայ յունիսի 18-ին` Բելգիայի ժամանակով ժամը 15:00-ին: