Աղբիւր՝ www.hyeli.com
Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանից «Իրաւունքը» պարզել է` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ինչպէս է անդրադարձել է Իրանը:
«Շատ ակտիւ էր իրանահայ համայնքը, ցոյց-քայլերթ, բողոքի ցոյցեր եղան: Պետութիւնն իր սրտակցութիւնը յայտնում է`բողոքի ակցիաներին արտոնութիւն տալով: Օրէնսդիր մարմնի պատգամաւորներն անգամ դատապարտող յայտարարութիւններ արեցին»:
Իսկ թէ երբ դատապարտող յայտարարութիւնները կվերածւեն Հայոց ցեղասպանութեան ճանաչման, իրանահայ պատգամաւորն այսպէս է պատասխանել. «Քաղաքական լուրջ իրավիճակ է` կապւած Իսլամական պետութեան գործողութիւնների, Թուրքիայի դերի հետ: Բայց ես չեմ բացառում` առաջիկայում Իրանի կողմից լսենք դատապարտող խօսք կամ ցեղասպանութիւնը ճանաչելու դրսեւորումներ, երբ յաղթահարւի քաղաքական այս լուրջ իրավիճակը»:
Ի դէպ, մօտ մէկ շաբաթ առաջ Իրանից պատգամաւորական մի խումբ էր գնացել Հայաստան: Հանդիպման ընթքացքում քննարկւել են հայ-իրանական կրթական ու գիտական հարցեր: Իրանը ցանկութիւն ունի Հայաստանում բացել իրանական համալսարան եւ հակառակը` Իրանում բացել հայկական համալսարան: «Իրանը չգիտի` ինչ գիտական ռեսուրսներ ունի Հայաստանը, Հայաստանն էլ չգիտի` Իրանն ինչ հնարաւորութիւններով է օժտւած»,- եզրափակել է իրանահայ պատգամաւորը: