Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահը հարեւան Վրաստանի հետ յարաբերութիւններն է կարգաւորում. յայտնում է milliyet-ը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը յունւարի 14-ին հանդիպում էր կազմակերպել թուրք դեսպանների հետ: Նա դեսպաններին զգուշացրել էր,  Հայոց ցեղասպանության 100-ամեայ տարելիցին ընդառաջ, զգուշանալ Թուրքիային նեղ դրութեան մէջ գցող հնարաւոր բոլոր քայլերից:

Իսկ յունւարի 20-ին Գիւլը հանդիպեց իր հրաւէրով Թուրքիա ժամանած Վրաստանի նախագահ Գէորգի Մարգւելաշւիլիի հետ: Հանդիպման ընթացքում, շնորհաւորելով նորընտիր նախագահին, Գիւլն ասել է. «Ընկերն ընկերոջ համար կեանքը կը զոհի: Ընկերն ընկերոջը սիրում եւ իր սիրով ճանապարհ է բացում ընկերոջ համար»:

Գիւլը նախատեսում է Վրաստանի հետ առաջիկայում առանց մաքսատուրքերի առեւտուր իրականացնել: