Աղբիւր՝ www.hyeli.com
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում տիրող իրավիճհակը համեմատել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրագործած կոտորածների հետ:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` «Ֆրանս Պրես» գործակալութեանը տւած հարցազրոյցի ժամանակ Սիրիայի նախագահը նշել է, որ ահաբեկչութեան անմարդկային, վայրենի եւ դաժան գործողութիւնները յիշեցնում են այն, ինչ տիրում էր միջնադարեան Եւրոպայում աւելի քան 500 տարի առաջ: «Դրանք յիշեցնում են նաեւ թուրքերի կողմից իրագործւած զանգւածային սպանութիւնները, երբ նրանք սպանեցին 1.5 միլիոն հայերի եւ կէս միլիոն ուղղափառ ասորիների»,- ասել է նա:
Նա յայտարարել է, որ ժնեւեան համաժողովում իրենց առաջնահերթ խնդիրն է հասնել համաձայնութեան ահաբեկչութեան դէմ պայքարում եւ ճնշում գործադրել ահաբեկիչներին աջակցող, զինող եւ ֆինանսաւորող երկրների վրայ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդեան Արաբիան եւ Քաթարը: