Աղբիւր՝ www.yerkir.am
Լիւքսեմբուրգի Մեծ Դքսութեան խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ:
Այդ մասին յայտնում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւնը:
Խորհրդարանը հաստատում է, որ 1915 թուականին Օսմանեան կայսրութիւնում հայերի նկատմամբ Ցեղասպանութիւն է գործադրուել։ Այդ գործողութիւնները տեղաւորւում են Ցեղասպանութեան կանխարգելման Մ.Ա.Կ.-ի համընդհանուր հռչակագրի դրոյթների շրջանակում։ Բանաձեւում Լիւքսեմբուրգի խորհրդարանը յղում է անում 2015 թուականի ապրիլի 15-ին Եւրախորհրդարանի կողմից ընդունուած նոյնաբովանդակ բանաձեւին:
Պատգամաւորները կոչ են արել Թուրքիայի ղեկավարներին բաց նայել անցեալին, միեւնոյն ժամանակ՝ վերաշխուժացնել հայ-թուրքական յարաբերութիւնները։