Աղբիւր՝ www.yerkir.am

 

Գերմանիայի նախագահ Եօահիմ Գաուկը Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած արարողութեան ժամանակ 1915 թուականի հայերի կոտորածներն անուանել է ցեղասպանութիւն: Այդ մասին յայտնում է գերմանական DPA գործակալութիւնը:

«Մենք` գերմանացիներս, միասնական պէտք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանութեան պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատուութիւն»,- ասել է նա:

Նշենք, որ ապրիլի 24-ին` Գերմանիայի ժամանակով առաւօտեան ժամը 9-ին, Հայոց ցեղասպանութեան հարցի քննարկմամբ կը սկսուի Բունդեսթագի լիագումար նիստը: Դրանից յետոյ քուէարկութեան է դրուելու բանաձեւի նախագիծ` ցեղասպանութիւն» եզրոյթով ու հիմնաւորմամբ, թէ որ կոնուենցիայի որ կէտով են Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակայ կոչուելու «ցեղասպանութիւն»:

Մինչ այս Գերմանիայի իշխանութիւնները յատուկ բանաձեւով դատապարտել էին 1915-ի իրադարձութիւնները` խուսափելով «ցեղասպանութիւն» եզրոյթից: