Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ինչպէս նախորդ վեց տարիներին, այս տարի եւս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանեան կայսրութիւնում սպանուած 1.5 միլիոն հայերի զանգուածային ջարդերի մասին ապրիլքսանչորսեան ելոյթում դարձեալ խուսափեց «ցեղասպանութիւն» եզրոյթից, տեղեկացնում է Washingtonpost-ը:

Ելոյթում Օբաման նշել է, որ «զանգուածային սպանութիւնների» տարելիցը, որն ինքը նախկինում անուանել է «Մեծ Եղեռն», խորհրդանշում է պատմութեան պահպանման կարեւորութիւնն ու անցեալը յիշելու անհրաժեշտութիւնը`կրկնելով, որ ինքը 1915 թուականին կատարուածի մասին բազմիս ելոյթ է ունեցել եւ դրա վերաբերեալ իր դիրքորոշումը չի փոխուել:

Թերթը յիշեցնում է, որ անցած շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչներն արդէն տեղեկացրել էին, որ Օբամայի այս տարուայ ելոյթը չի տարբերուի նախորդներից:

«Այս 100-րդ տարելիցին մենք կանգնում են հայ ժողովրդի կողքին` յիշելով այն, ինչ կորսուել է: Մենք խոստանում ենք` նրանք, ովքեր տառապել են, չեն մոռացուելու: Մենք պարտաւորւում ենք դասեր քաղելլ այս ցաւոտ ժառանգութիւնը, որպէսզի յետագայ սերունդները չկրկնեն այն»,- ասել է ԱՄՆ նախագահն իր ելոյթում: