Աղբիւր՝ www.yerkir.am
Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆէլեան աշտարակի լոյսերը կը մարեն՝ ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան զոհերի։ Այդ մասին յայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութիւնը։
Փարիզի քաղաքապետի որոշմամբ` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երեւանի ժամանակով՝ կէսգիշերին) Էյֆէլեան աշտարակի լոյսերը ժամանակաւորապէս կը մարեն՝ խորհրդանշելով Փարիզի սգոյ տուրքը Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։