Աղբիւր՝ www.yerkir.am
Ա.Մ.Ն.-ի Նիւ Եօրք նահանգի նահանգապետ Էնդրիւ Կուոմոն որոշում է ստորագրել, որով ապրիլի 24-ը յայտարարուել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը:
«Այս տարի լրանում է ողբերգական իրադարձութիւնների 100-րդ տարելիցը, որի ժամանակ հարիւրաւոր հայ հոգեւոր առաջնորդներ, մտաւորականներ եւ ականաւոր անձինք բերման ենթարկուեցին եւ բանտարկուեցին Կ. Պոլսում: Մենք յարգում ենք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ յարգանքի տուրք մատուցում Ցեղասպանութիւնը վերապրածներին»,- ասուած է փաստաթղթում: