Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ Արգենտինայի Թիէրա դել Ֆուէգօ նահանգը, հետեւելով կենտրոնական կառավարութեան օրինակին՝ վաւերացրել է մի բանաձեւ՝ պաշտօնապէս ճանաչելով Հայոց ցեղասպանութիւնը, միաժամանակ Ապրիլ 24-ը հռչակելով «Հանդուրժողութեան եւ ժողովուրդների փոխադարձ յարգանքի օր», ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան զոհերին:

Բանաձեւը, որ ներկայացւել էր նահանգային խորհրդարանի անդամներ Ամանդա դել Քորոյի ու Ֆաբիօ Մարինելոյի կողմից եւ վայելում էր մարդկային իրաւանց հարցերով նահանգային կառավարութեան նախարարի աջակցութիւնը, միաձայնութեամբ վաւերացւել է:

Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախմբից Ալեխանդրօ Աւագեանը ողջունել է այս քայլը՝ աւելցնելով, թէ այս ջանքերը մաս են կազմում Հայոց ցեղասպանութեան հարցը պետական ու համալսարանական շրջանակների օրակարգի վրայ պահելու եւ պատմական այդ իրողութիւնը նրանց ծանօթացնելու ուղղութեամբ Հայ դատի յանձնախմբի շարունակական աշխատանքների: