Աղբիւր՝ www.hyeli.com
Երեքշաբթի, ապրիլի 21-ին, «ԲիԲիՍի Ֆարսի» արբանեակային հեռուստաալիքի «Փարգար» ծրագիրը անդրադառնալու է Հայոց ցեղասպանութեանը՝ կէս գիշերին ժամը 00:15-ին:
«100 տարի առաջ ողբերգութիւն է տեղի ունեցել Օսմանեան կայսրութիւնում, որը հայերը այն անւանում են ցեղասպանութիւն, սակայն դրա ինչպիսութիւնը դեռ վիճելի է: Ի՞նչ է պատահել Օսմանեան կայսրութիւնում Համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում»,- գրում է ծրագրի ֆէյսբուքեան էջը:
Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից. առաջին մասում քարտեզագէտ Ռուբէն Գալչեանը եւ Ադրբեջանի պատմութեան գիտաշխատող Մաշալլահ Ռազմին իսկ երկրորդ բաժնում ուսանող Մոհամմադ Անսարին եւ լրագրող Համիդռեզա Զարիֆնիեան պատասխանելու են ունկնդիրների հարցերին: