Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Գերմանիայի նախագահ Եօահիմ Գաուկը կարող է Հայոց ցեղասպանութիւնը կոչել` իր անունով: Այս մասին հաղորդում է գերմանական պարբերականը: Ըստ որի Գերմանիայի Քրիստոնէայ-դեմոկրատական միութիւն եւ Քրիստոնէայ-սոցիալիստական միութիւն խմբակցութիւնների յայտարարութիւնները ենթարկւում են Կանցլերի եւ արտգործնախարարութեան ճնշմանը, համաձայն որի, բոլոր տեքստերից հանուել է Ցեղասպանութիւն եզրոյթը:

Գաուկը առաւել նպատակայարմար է համարում եղելութիւնը կոչել «մարդկութեան դէմ յանցագործութեան 100-ամեակ»:

Գերմանիայում հրէական կոնգրէսի ղեկավար Շուստերի խօսքով՝ ֆեդերալ կառավարութիւնը յատուկ պատասխանատուութիւն է կրում, քանի որ գերմանացի սպաները եւս մասնակցել են հայերի բռնագաղթի իրականացմանը:

Վերջում թերթը գրել է, որ պատմագէտների միջեւ այլեւս քննարկման առարկայ չէ այն, որ 1915թ-ին Օսմանեան Կայսրութիւնում հայերի զանգուածային բնաջնջումը պէտք է ճանաչուի որպէս Ցեղասպանութիւն: