Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Հայերի գաղտնի վրիժառութիւնը» խորագրի ներքոյ Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերութիւնը Հայոց ցեղասպանութեան ու մասնաւորապէս «Նեմեսիս» գործողութեան մասին տեսաֆիլմ եւ տեսանիւթերի շարք է պատրաստել:
«Թեհլերեանի դատավարութիւնը» 52-րոպէանոց ֆիլմում ներկայացւում է Սողոմոն Թեհլերեանի դատավարութիւնը, որն անսպասելի ընթացք է ստանում. մեղադրեալին դատելու փոխարէն Թալէաթ Փաշան է մեղաւոր ճանաչւում Հայոց ցեղասպանութիւնն իրականացնելու մէջ: Անոնսային տեքստում նշուած է, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակման օրերին այս ֆիլմը բացայայտում է, թէ ինչ ճանապարհներով է իրականացուել 20-րդ դարի առաջին ցեղասպանութեանը: Նաեւ բարձրացւում է ոճրագործութեան միջքազգային ճանաչման հարցը:
Տեքստը կարդում է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարեանը:
Տեսանիւթերից մէկը պատմում է «Հայկական ուրուականը» կոմիքնսերի գրքի մասին, որում ներկայացուած են քիչ յայտնի դէպքեր եւ իրողութիւններ, մասնաւորապէս, որ Թուրքիայում այսօր ապրում են Ցեղասպանութիւնը վերապրած հայերի մեծաթիւ ժառանգները, որոնք փրկուելու համար իսլամացել են եւ100 տարի անց էլ վախենում են խօսել իրենց հայկական արմատների մասին:
Այն, որ գերմանական կառավարութիւնը եւս տեղեակ էր հայերի կոտորածների մասին, ներկայացուած է հեռուստաընկերութեան պատրաստած մէկ այլ՝ «Բեռլինը եւ հայերի ցեղասպանութիւնը» տեսանիւթիւմ: Դրանում ասւում է, որ 1912-15 թուականներին Օսմանեան Կայսրութիւնում Գերմանիայի դեսպան Հանս Ֆրեյեր ֆօն Վանգերհէյմը գիտէր, որ այստեղ ծրագրւում են հայերի կոտորածները: Եւ նա գերմանական միակ տեղեկացուած պաշտօնեան չէր:
Եւ որ առաւել հետաքրքրական է, «Arte» հեռուստաընկերութեան կայքում բացաւել է ինտերակտիւ էջ, որը ներկայացնում է «Նեմեսիս» գործողութիւնը: Սեղմելով պատկերների վրայ, էկրանին յայտնւում է ամփոփ տեղեկատուութիւն հայերի կոտորածների, դրանք իրականացնողների, եւ ոճրագրոծների նկատմամբ վրիժառութեան «Նեմեսիս» գործողութեան մասնակիցների մասին: Ֆիլմերի պատրաստման ընթացքոմ եղած բոլոր լուսանկարները, փաստաթղթերը համակարգչային լուրջ մշակման են ենթարկուել։ Նկարահանուել են առանձին խաղարկային պատկերներ, որոնք էլ աւելի են հարստացրել ֆիլմը։