Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Բրիտանական Britannica հանրագիտարանը «Հայերի կոտորած» (Armenian Massacre) վերնագրով յօդուածը վերանուանել է «Հայոց ցեղասպանութիւն» (Armenian Genocide):
«Թուրք-հայկական պատմութիւն» բաժնում տեղադրուած յօդուածում 1915 թուականի իրադարձութիւնները ներկայացւում են որպէս «Օսմանեան Կայսրութեան հպատակ հայերի դէմ անմարդկային արշաւ, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրագործել է երիտթուրքերի իշխանութիւնը»:
Հանրագիտարանի պաշտօնական առցանց էջում յօդուածի վերջին թարմացման ամսաթիւ է նշւում 07.04.2015-ը։
Բրիտանական հանրագիտարանն ամենաամբողջական եւ ունիւերսալ անգլալեզու յայտնի աղբիւրներից է: Այն հիմնադրուել է դեռ 18-րդ դարում շոտլանդացի լուսաւորիչներ Էնդրիւ Բելլի եւ Քոլին Մակֆարկորի կողմից: