Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ռուսական RTVi հեռուստաընկերութիւնն անդրադարձել է ապրիլի 12-ին Վատիկանում տեղի ունեցած պատարագի ժամանակ Հռոմի պապի` Ցեղասպանութեան մասին յայտարարութեանը եւ դրան հետեւած Թուրքիայի արձագանքին: Պապը Թուրքիայի կողմից զանգուածային տեղահանութիւններն անուանել էր «20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւն», ինչից յետոյ Թուրքիան Վատիկանից հետ էր կանչել իր դեսպանին:

Առիթն օգտագործելով, հեռուստաընկերութեան թղթակիցը Հայաստանում զրուցել է Ցեղասպանութիւնը վերապրած 105-ամեայ Խոսրով Ֆրանգեանի հետ եւ ներկայացրել նրա պատմութիւնը: