Աղբիւր՝ www.yerkir.am
Եւրոպայի խորհրդարանը քուէարկութեան դրեց «Ապրիլի 24-ը Ե.Մ.-ում Ցեղասպանութեան յիշատակի օր հռչակելու մասին» բանաձեւը:
Բանաձեւը միաձայն ընդունուեց: Պատգամաւորները կոչ արեցին Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:
Այս փաստաթղթով Եւրախորհրդարանը «Եղբայրութեան, համերաշխութեան եւ արդարութեան՝ եւրոպական արժէքների ոգով միանում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշմանը»:
Ըստ նախագծի` Եւրախորհրդարանը շնորհակալութիւնն է յայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը, առաջարկում է Ցեղասպանութեան յիշատակի համաեւրոպական մէկ օր սահմանել, որով «մէկ անգամ եւս կընդգծուի աշխարհի բոլոր ժողովուրդների եւ բոլոր պետութիւնների՝ խաղաղ եւ արժանապատիւ ապրելու իրաւունքը»:
Եւրախորհրդարանը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող որոշում էր ընդունել դեռեւս 2005-ին: