Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Կանադան պաշտօնապէս մասնակցելու է ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելից յիշատակման միջոցառումներին։

Կանադայի հայ դատի յանձնախմբի տեղեկացմամբ, պատուիրակութեան կազմում են լինելու կառավարութեան անդամ երկու նախարար, խորհրդարանի երեք պատգամաւոր, եւ Հայաստանում Կանադայի դեսպանը։

Հայաստանը պաշտօնապէս հրաւէրներ էր ուղարկել բոլոր երկրների կառաարութիւններին եւ այլ բարձաստիճան պաշտօնեաների։ Առայժմ հին երկրի նախագահներ, ինչպէս նաեւ մի շարք վարչապետներ յայտարարել են Երեւան ժամանելու մասին։ Սպասւում է տարբեր մակարդակով պաշտօնական պատուիրակութիւնների ժամանում նաեւ մի քանի տասնեակ երկրներից։