Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ Իւհաննա Աքթաշը յայտարարել է, որ իրենք հացադուլ են սկսելու՝ Թուրքիայից պահանջելով առերեսուել անցեալին: Նա նշել է, որ 1915-1920 թուականներին Թուրքիայում իրականացուած Հայոց ցեղասպանութեան մասին շատերը գիտեն, սակայն այն, որ հայերից բացի նաեւ այլ կրօնական փոքրամասնութիւններ են կոտորուել, երկար տարիներ ոչ ոք չի իմացել:
Այս տարի ասորիներն առաջին անջամ պատրաստւում են Թուրքիայում միջոցառումներ կազմակերպել:
Հացադուլը մեկնարկելու է ապրիլի 20-ին եւ, հաշուի առնելով 1915-ին կատարուածի 100-ամեակը, այն տեւելու է ուղիղ 100 ժամ՝ աւարտուելով ապրիլի 24-ին:
Ասորիները, սակայն, միայն այս ակցիայով չեն սահմանափակուելու: Տեղի է ունենալու նաեւ քայլերթ: