Աղբիւր՝ www.hyeli.com
Մի խումբ իրանահայ ուսանողներ բաց նամակով դիմել են Իրանի նախագահ դոկտ. Ռոհանիին, պահանջելով Հայոց ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչել եւ այն դատապարտել:
Նամակում նշւում է, որ բոլոր ժամանակներում Իրանը տարածաշրջանում, խաղաղամէտ քաղաքականութիւն է կիրառել: Նամակի ուրիշ հատւածում ասւում է, որ Իրանում գոյութիւն ունի ցեղախմբերի եւ կրօնական փոքրամասնութիւնների բազմազանութիւն եւ, որը որեւէ խնդիր չի առաջացրել, այլ հակառակը՝ ցեղախմբերի խաղաղ գոյակցութեան եւ փոխըմբռնման պատճառ է հանդիսացել: Երկրի ցեղախմբերի այս խաղաղ ապրելակերպը օրինակելի է տարածաշրջանի միւս երկրների համար, քանի որ որոշ երկրներում այս բազմազանութիւնը պատերազմների պատճառ է հանդիսանում:
Նամակում ասւում է, որ Թուրքիան, հովանաւորելով տարածաշրջանի ահաբեկչական խմբաւորումներին, սպանդների պատճառ է հանդիսացել Իրաքում եւ Սիրիայում, որը հակառակ է Իրանի խաղաղամէտ քաղաքականութեանը: Թուրքիան, որը այսօր փորձում է ստեղծել նոր օսմանական կառավարութիւն՝ իսլամական աշխարհին իշխելու համար, պատմութիւնը ուրանալու գործում ոչ մի ջանք չի խնայում: Ներկայիս թուրքիայի պետական այրերը՝ Էրդողանի գլխաւորութեամբ, շարունակում են իրենց պապերի անցած ուղղին, որը քսաներորդ դարասկզբին մէկ ու կէս միլիոն հայերի են կոտորել:
Նամակի վերջում ուսանողները, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին շեմին, Իրանի նախագահից պահանջում են, Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած մէկ ու կէս միլիոն հայերի ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելով եւ դատապարտելով, խթան հանդիսանայ ապագայում նմանատիպ վայրագութիւնների իրականացման առաջն առնելու համար: