Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ա.Մ.Ն.-ի նահանգ` Հաւայեան կղզիների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ ու ապրիլի 24-ը յայտարարել Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր. տեղեկացնում է Asbarez-ը:

Բանաձեւում ասուել է. «Սենատը միանում է Հաւայեան կղզիների հայկական համայնքին եւ աշխարհասփիւռ հայերին` ճանաչելով Հայոց ցեղասպանութեան փաստն ու յարգելով բոլոր զոհերի յիշատակը: Նաեւ կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին` երբեք չմոռանալ մարդկութեան դէմ արուած այդ սարսափելի յանցանքները»:

Բանաձեւը Սենատում ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելայ Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտօն, Լես Իհարան եւ այլք: Բանաձեւի ստորագրման գործընթացին ներկայ են եղել նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: