Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրէնքի միաձայն ընդունումը։

Սա խորհրդանշական իրադարձութիւն է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրէնքի ընդունմամբ Կիպրոսը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման վեհ գործում։