Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ա.Մ.Ն.-ի Նեւադա նահանգում ապրիլի 19-26-ը յայտարարուել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի շաբաթ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքը հաղորդում է, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ Նեւադայի նահանգապետ Բրայըն Սանդովալը հռչակագիր է ստորագրել:
Նոյնաբովանդակ հռչակագրով է հանդէս եկել նաեւ Նեւադայի փոխնահանգապետ, նահանգային Սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում էլ Միացեալ նահանգների նախագահին եւ Կոնգրէսին կոչ է արւում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացուած վայրագութիւնները եւ Թուրքիային յորդորել ճանաչել պատմական փաստերը: