Աղբիւր՝ www.yerkir.am

 

Արգենտինայի Կորդոբա եւ Սանտա Ֆէ քաղաքների խորհրդարանները միաձայն ընդունել են ապրիլի 24-ը Ազգերի միջեւ համերաշխութեան եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակման օր հռչակելու նախագծերը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia-ին, Կորդոբայում 26199 եւ Սանտա Ֆէում (Սանտա Ֆէ նահանգի վարչական կենտրոն) 9585 օրէնքի նախագծերում շեշտւում է, որ օրէնքներն ընդունւում են ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի:

Նշենք, որ Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել է 2005 թուականին: