Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Կանադայի խորհրդարանի անդամ եւ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի փոխնախագահ Բրեդ Բաթը հրապարակել է այդ երկրի խորհրդարանի առաջիկայ նիստում քննարկման ներկայացուելիք թիւ 587 բանաձեւը:

Այն նախատեսում է ապրիլը հռչակել Ցեղասպանութիւնների յիշատակման ամիս։

Վերահաստատելով Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանութեան, Ռուանդայի ցեղասպանութեան, Ուկրաինայում Հոլոդոմորի ճանաչման՝ նախորդ տարիներին ընդունուած բանաձեւերը, Ներկայացուցիչների տունն այս բանաձեւով Կանադայի կառավարութեանը կոչ է անում «Ապրիլը հռչակել ցեղասպանութիւնների յիշատակի, դատապարտման եւ կանխարգելման ամիս»:

Ներկայացուցիչների տունը նախագծով սահմանում է յիշատակի հետեւեալ օրերը. ապրիլի 7-ը՝ Ռուանդայի, ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանութեան, Հոլոքոսթինը՝ ինչպիսի համաձայնութիւն ձեռք կը բերուի, եւ նոյեմբերի 4-ը՝ Հոլոդոմորի յիշատակի օր։