Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ֆրանս 24» հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Լրագրողն Էրդողանի կարծիքն է հարցրել Հայաստանի նախագահի հնչեցրած, իր բնորոշմամբ՝ «մեղադրանքի մասին», որ «նոյն օրը Թուրքիայում արարողութիւններ կազմակերպելով՝ Էրդողանը ձախողում է 1915 թուականի դէպքերի 100-րդ տարելիցի յիշատակման արարողութիւնները»:

Թուրքիայի նախագահն իր պատասխանում կրկնւում է. «Մինչ այս պահը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ խնդիրների հարցում միայն Թուրքիան է դրական քայլեր ձեռնարկել, Հայաստանը՝ ոչ: Հաշտութեան՝ նրանց ուղղած մեր ձեռքը միշտ օդում կախուած է մնացել»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա պնդել է, թէ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամեակն ապրիլի 24-ին նշելու համար Հայաստանից թոյլտուութիւն չպէտք է հայցէին, քանի որ դա իբր պատմութեան մէջ գրուած օր է, եւ իբր որեւէ առնչութիւն չունի Հայաստանում անցկացուելիք միջոցառումների հետ:

«Ընդհակառակը, նրանք ենք իրենց միջոցառումները համապատասխանեցրել մեր միջոցառումների հետ»,- պնդել է Թուրքիայի նախագահը: