Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Լեհաստանի խորհրդարանում քուէարկութեան կը դրուի Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող նոր բանաձեւ՝ նուիրուած 100-րդ տարելիցին:

Այս մասին, Եվրանեսթի լիագումարի նիստի ժամանակ Երեւանում յայտարարել է Եւրախորհրդարանի փոխնախագահ, ազգութեամբ լեհ Ռիչարդ Չառնեսկին։

«Ես` որպէս Լեհաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, հպարտ եմ, որ մեր խորհրդարանն առաջիններից մէկն է աշխարհում ճանաչել եւ դատապարտել Հայց ցեղասպանութիւնը»,- ասել է նա` յաւելելով, որ նոր բանաձեւը Լեհաստանի խորհրդարանը կը քուէարկի ապրիլի 24-ին նախորդող շաբաթուայ ընթացքում։