Աղբիւր՝ www.news.am

 

Գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը Վատիկանում Ցեղասպանութեան վերաբերեալ նոր փաստաթղթեր է յայտնաբերել։ Այս մասին յայտնում է Radio Maria-ն, որը զրուցել է Հեզեմանի հետ։

Միխայել Հեզեմանը եկեղեցու պատմութեան ուսումնասիրութեամբ զբաղուող լրագրող եւ ռեժիսոր է։ Որոշ ժամանակ նա աշխատել է Վատիկանի գաղտնի արխիւում, որտեղ գտել է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող բազմաթիւ փաստաթղթեր, որոնք ներկայացրել է իր նոր «Հայոց ցեղասպանութիւնը՝ Վատիկանի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեծագոյն ոճրագործութեան մասին գաղտնի արխիւներում» գրքում։