Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրերի շրջագծում, Իրանի իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ դկտր. Կարէն Խանլարեանը եւ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, ապրիլին Վեհաժողովում Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող միջնորդութիւն կը ներկայացնեն:
Նոյն առիթով ասորի պատգամաւոր Եօունաթան Բեթքոլիան ասորիների ցեղասպանութիւնը դատապարտող ելոյթ է նախապատրաստում: Բացի այդ, 100 նամակ է ուղարկուել իրանցի պատգամաւորներին` բարձրացնելու Ցեղասպանութեան թեմայի շուրջ իրազեկութիւնը:
Աւելի ուշ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ են նախատեսւում, իսկ ապրիլի 24-ին Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները պաշտօնական այցով կը ժամանեն Երեւան: