Աղբիւր՝ www.tert.am

 

Անկարայի քաղաքապետարանը «1915-ի դէպքերի» կապակցութեամբ «հայկական պնդումների» դէմ եւ միջազգային հարթակներում օրակարգ բերուող հարցի շուրջ այս տարի գրքեր եւ բուկլետներ է տպելու եւ բաժանելու անցորդներին, գրում է gazetevahdet.com-ը։

Որոշումը կայացուել է քաղաքապետարանում կայացած փետրուարեան վերջին ժողովի ընթացքում:

Որպէս որոշման պատճառ է նշւում հանրութեանը հարցի շուրջ իրազեկելու եւ «իրականութիւնը ներկայացնելու» նախաձեռնութիւնը:

Նշւում է, որ քաղաքապետարանի այս նախաձեռնութիւնը լաւ չի ընդունուել Թուրքիայի հայ համայնքի մամուլի, մասնաւորապէս՝ «Ակօս»-ի կողմից: Նրանք նշել են, որ նման որոշումն անհանգստացնում է իրենց: