Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայում այսպէս կոչուած «Խօջալուի ցեղասպանութեանը» նուիրուած միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց շրջանակներում երկրի տարբեր վայրերում խիստ հակահայկական, խտրական եւ ատելութիւն սերմանող պաստառներ են տարածուել:

Թուրք երիտասարդների մի խումբ լրագրող Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթին գովաբանող կարգախօսներ է վանկարկել: Աւելի ուշ երկրի տարբեր քաղաքներում պաստառներ է տեղադրել:

Պաստառների վրայ գրուած է եղել. «Շնորհաւորում ենք մեր երկիրը հայերից մաքրելու 100-ամեակը։ Հպարտանում ենք մեր փառապանծ նախնիներով»:

Նկարները տեղադրուել են նաեւ համացանցում:

Համացանցի շատ օգտատէրեր, սակայն,  տեղի ունեցածը որպէս 1915-ին տեղի ունեցած Ցեղասպանութեան հաստատում ու խոստովանութիւն են որակել: