Աղբիւր՝ www.tert.am
Թուրքիան չեղարկել է Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամեակի յիշատակման միջոցառումները, որոնց մեկնարկը նախատեսուած էր ապրիլի 24-ին։
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Today's Zaman պարբերականը, միջոցառումները չեղարկուել են, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարուել են Անկարա այցելել ապրիլի 24-ին, քանի որ Երեւանում յիշատակւում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստուեր նետել երեւանեան միջոցառումների վրայ։
Նշւում է, որ հրաւէրը ուղարկուել է 100 բարձրաստիճան պաշտօնեաների, ներառեալ Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանին։ Հրաւիրուած երկրներից միայն հինգն են համաձայնել եւ հաստատել իրենց մասնակցութիւնը՝ այն էլ ոչ նախագահի մակարդակով: