Աղբիւր՝ www.hyeli.com
Ա.Մ.Ն.-ի Մասաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանութեան եւ վերջին 100 տարիներին ցեղասպանութեան ենթարկւած բոլոր ազգերի զոհերի յիշատակը յարգող ցուցատախտակներ են փակցւել։
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, նախագիծը պլանաւորւում է շարունակել մինչեւ 2015 թուականի աւարտը, իսկ էլեկտրոնային վահանակները կամրացւեն Ա.Մ.Ն.-ի ողջ տարածքում։
Վահանակների վրայ յայտնւել են «Դատապարտի՛ր անցեալը, մի՛ դարձիր նոր զոհ, յիշի՛ր 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը» եւ «1915-2015 թուականների բոլոր ցեղասպանութիւնների զոհերի յիշատակին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը» գրութիւնները։ «Ջենոսայդ» բառի «Օ» տառի մէջ կը լինեն Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած բոլոր երկրների դրօշները։