Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Yahoo յայտնի որոնողական համակարգում Հայոց Ցեղասպանութիւնը այս օրերին դարձել է համացանցի օգտատէրերի կողմից ամենից շատ փնտրւած տաս հարցումներից մէկը: Այս մասին «twitter»-ի իր միկրոբլոգում յայտնել է Հայ Դատի Ա.Մ.Ն.-ի յանձախմբի ղեկավար Արամ Համբարեանը:

Համացանցում օգտատէրերի կողմից Yahoo որոնողական համակարգում իրականացւած հարցումների արդիւնքում ամենից շատ փնտրւած տաս թեմաներից 9-րդ տեղում Հայոց Ցեղասպանութեան թեման է: Այս կապակցութեամբ Արամ Համբարեանը նաեւ շնորհակալութիւն է յայտնել Մարդու իրաւունքների Եւրոդատարանում Փերինչէքի գործով դատական լսման ժամանակ հայկական կողմի շահերը ներկայացնող յայտնի փաստաբաններ Ամալ Քլունիին եւ Ջեֆրի Ռոբերտսոնին՝ համացանցում խնդրի արծարծման մէջ ունեցած իրենց աւանդի համար: